News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 տանող հրթիռի արձակումը՝ Starlink-ի 58 ինտերնետ-արբանյակներից կազմված խմբով: Արձակման ուղիղ հեռարձակումը կատարում է SpaceX ընկերությունը:

Հրթիռի մեկնարկը տրվել է ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 5.21-ին Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Սա Starlink-ի արբանյակների 9-րդ խմբաքանակն է, որ ուղեծիր է դուրս բերվում, եւ երրորդ թռիչքը Falcon 9-ի առաջին աստիճանի համար, որն արձակումից կարճ ժամանակ անց պետք է կրկին վայրէջք կատարի Ատլանտյան օվկիանոսում լողացող բեռնանավի վրա:

Այս անգամ երկրային էլիպսաձեւ ուղեծիր են դուրս բերվելու Starlink-ի 58 արբանյակներ: Ըստ SpaceX-ի տեխնոլոգիայի՝ մեկնարկից հետո գրեթե 26 րոպե անց արբանյակները հասցվելու են մինչեւ 367 կմ բարձրությամբ միջանկյալ ուղեծիր: Այնուհետեւ սեփական քարշակային ուժով դրանք բարանալու են ավելի բարձր ուղեծիր՝ թեստավորելու համար եւ դրանից հետո անցնելու են մոտ 550 կմ բարձրությամբ աշխատանքային ուղեծիր:

Starlink համաստեղության սարքերի արձակումից բացի, Falcon 9-ը շաբաթ իրականացնում է Planet ընկերության համար Երկրի զոնդավորման 3 արբանյակների արձակում: Դրանք ուղեծիր դուրս կբերվեն մինչեւ Starlink-ի սարքերի անջատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ