News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանացի հնագետ Էլիզեո Գիլը դատապարտվել է ավելի քան 2 տարվա ազատազրկման եւ 12 490 եվրոյի չափով տուգանքին իր ամենաակնառու գտածոները կեղծելու համար։

Գիլն անցած տարի ղեկավարել է Իրունյա-Վելեի հնագիտական պեղումները եւ ազատազրկվել պատմական համարվող «մանիպուլացնող» գրառումների համար։

2005 -2006 թթ․ Գիլը հայտարարել էր, որ նրա թիմը հայտնաբերել է կավի բեկորներ Վիտորիա Գասթեյս քաղաքի մերձակայքում։

Նա հայտարարել էր, որ հայտնաբերված արտեֆակտները թվագրվում են մ․թ․ա․ 3-րդ դարին եւ պարունակում եգիպտական հերոգլիֆների հղումներ, խաչելու պատկերներ եւ բասկերենի նշաններ, հաղորդում է El Pais-ը։

Այդ գտածոն համարվել էր հեղափոխական՝ որպես բասկերենի առաջին գրավոր վկայություն, որի տարիքը բոլոր նախորդ գտածոներից 800 տարով մեծ էր։

Կեղծիքը բացահայտվել էր երկու տարի անց․ լեզվաբանության, հնագույն պատմության, հնագիտության, քիմիայի եւ բանասիրության փորձագետների բազմապրոֆիլ հանձնաժողովը հայտարարել է, որ դա կեղծիք է։

Փորձագետները, որոնք ուսումնասիրել են նյութերը, հայտնաբերել են այնպիսի անհամապատասխանություններ, ինչպես շարահյուսության բացակայությունը, բառերի ժամանակակից գրելաձեւը, ինչպես նաեւ անուններն ու բառակապակցությունները, որոնք անհամատեղելի են ենթադրյալ ժամանակահատվածի հետ։

Այդուհանդերձ Գիլը շարունակել է պնդել իր անմեղության վրա։

Դատավորը հրապարակել է վճիռն այս շաբաթ՝ մեղադրելով Գիլին խարդախության մեջ եւ որպես պատիժ՝ սահմանելով խոշոր տուգանք, ինչպես նաեւ 2 տարի, 3 ամիս եւ 23 օր ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ