News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ այս պահին հարյուրավոր աջակիցներ են հավաքվել։

Նրանք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան»։

ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Աշոտ Անդրեասյանը լրագրողներին ասաց, որ հավաքվածները ոչ միայն կուսակցականներ են, այլև այլ քաղաքացիներ, որոնք եկել են աջակցելու Գագիկ Ծառուկյանին, քանի որ վստահ են, այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ առանձնատան մոտ են ժամանել ոստիկանական ուժեր, մասնավորապես, կարմիր բերետավորները։

Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ