News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

168.am-ը գրում է, որ այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30 Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Առգրավվել են ինչ-որ փաստաթղթեր: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ:

Այժմ նա գտնվում է ԱԱԾ-ում:

Զաքարյանի առանձնատնից առգրավվել են նաեւ թվով 12 որսորդական եւ այլ զենքերը (հրացաններ, այդ թվում՝ որսորդական, ատրճանակներ), որոնք բոլորը օրինական են եղել եւ համապատասխան փաստաթղթերով:

Տպել
Ամենաշատ