News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ԲՀԿ պատգամավորները փակել են Խանջյան փողոցը։ Նրանք նստացույց են սկսել՝ ի աջակցություն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի։

Նշենք, որ ԱԱԾ–ի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները մոտենան ԱԱԾ շենքին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԱԾ–ի մոտ են ժամանում ոստիկանական նոր ուժեր։

Քաղաքացիները ցուցապաստառներով կանգնել են դիմացի մայթին եւ վանկարկում են՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։

Ոստիկաններն անընդհատ հորդորում են հավաքվածներին պահպանել սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ ոստիկանությունը խոչընդոտում է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք թույլ չեն տալիս լրագրողներին եւ օպերատորներին մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն են:

Նշենք, որ Ծառուկյանին կանչել են ԱԱԾ՝ հարցաքննության։ ԱԱԾ–ն երկու հաղորդագրություն է տարածել՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի առնչությամբ։ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ