Ֆիլադելֆիայի իշխանությունները հայտնել են վարձու մարդասպանին բռնելու մասին, որը մեղադրվում է 2018-2019 թվականների ընթացքում չորս սպանություն գործելու մեջ, հաղորդում է Fox News-ը։
Ըստ դատախազության փաստաթղթերի՝ կասկածյալը 25-ամյա Սթիվեն Ուիլյամսն է, որը վարձատրվել է իր արյունոտ աշխատանքի համար հազարավոր դոլարների չափով։
Ուիլյամսը ձերբակալվել է չորեքշաբթի Փենսիլվանիայի բանտում, որտեղ նա ազատազրկված էր ուրիշ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է Philadelphia Inquirer պարբերականին, որ Ուիլյամսը վարձու մարդասպանների հանցախմբի անդամ է։
Վարձու մարդասպանի բոլոր չորս զոհերը կանայք էին։ Նրանք մահացել էին հրազենային վնասվածքի հետեւանքով։