News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ը սպառնացել է երկրի նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ կառուցողական որոշումների դեպքում պատասխան գործողություններ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե ԱԷՄԳ-ը ոչ կառուցողական գործողություններ ձեռնարկի Իրանի նկատմամբ, ապա կա հավանականություն, որ Թեհրանը դրան կարձագանքի»,-ասել է նա: Նա նշել է, որ գործակալությունը քաղաքականապես մոտիվացված հայտարարություններ է անում:

Նա հավելել է, որ Թեհրանի եւ ԱԷՄԳ-ի համագործակցությունը շարունակվում է նույնիսկ Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակումիր պարտավորությունների կրճատումից հետո:

Հունիսի 5-ին արեւմտյան տեղեկատվական գործակալությունները տարածել էին  ԱԷՄԳ-ի զեկույցն Իրանում միջուկային ստուգումների դրույթների մասին։ Ըստ France Presse գործակալության հաղորդագրության՝ Իրանում հարստացված ուրանի պաշարները շուրջ 8 անգամ գերազանցել են սահմանաշեմը, որը թույլատրված է 2015 թվականին կնքած միջուկային գործարքով։ Reuters-ը նշում է, որ զեկույցում կան Իրանին ուղղված կոչեր ԱԷՄԳ-ի հետ անհապաղ լիարժեք համագործակցություն սկսելու մասին, ներառյալ նշված օբյեկտները հասանելի դարձնելը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ