News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը շուրջ 30 միլիարդ դրամի հասնող վնասի պատճառման դեպքի վերաբերյալ, որը, նշենք, առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ աշխատակիցները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը, նրան պատկանող ձեռնարկությունները։

Խուզարկությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց ԱԱԾ-ն։

Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի Խորհրդականական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին։

Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել...
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ միակողմանի զիջումների…
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում...
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել...
Կիրանցի մուտքն արգելափակելու  համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման...
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի...
Ամենաշատ