News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները խոչընդոտում են ՆԱՏՕ-եւմ Արեւելյան Եվրոպայի երկների, մասնավորապես՝ բալթյան երկրների եւ Լեհաստանի համար պաշտպանության նոր պլանի իրագործմանը, որը հռչակվել էր որպես Ռուսաստանի «զսպման» հարցով դաշինքի հիմնական տարր: Այս մասին երկուշաբթի DPA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Ծրագիրը հաստատելու դիմաց Անկարան իր շահերին ավելի լայն աջակցություն է պահանջում տարածաշրջանում: Թուրքիան, օրինակ, ցանկանում է, որպեսզի դաշինքի մյուս անդամները «Ժողովրդավարական միություն» քրդական  կուսակցությունը եւ քրդական Ժողորդական ինքնապաշտպանական ջոկատները ներառեն  ահաբեկչական կազմակերպությունների շարքում: ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ հրաժարվում են դա անել:

Դաշինքի պլանը մանրամասն սահմանում է, թե դաշինքի անդամներին ինչ աջակցություն կարող է ցուցաբերվել հարձակման կամ անվտանգության իրավիճակի սրման դեպքում, մասնավորապես, այն հատուկ ժամանակ է սահմանում հնարավոր սպառնալիքի մասին ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին նախազգուշացնելու համար, հիշեցնում է գործակալությունը: DPA-ի փոխանցմամբ՝ անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պլանների կատարման համար խոչընդոտներ չկային, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ