News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2019-ին գնաճը նախատեսված ցուցանիշից ցածր է եղել: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԲ գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2018-ի վերջին գնաճը կազմել է 1,8%:

«Դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ ԿԲ-ն նախապատվություն է տվել գնաճի աստիճանական վերականգնմանը: Մեկ տարում գնաճը ձեւավորվել է կանխատեսված ցուցանիշից ցածր, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով»,-ասաց Գալստյանը:

Առաջին հերթին, ինչպես նշեց ԿԲ նախագահը, հարկային-բյուջետային քաղաքականությունն ավելի զսպող է եղել, քան նախատեսված է «Պետական բյուջեի մասին» օրենքով: Երկրորդ հերթին, ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի ֆոնին ձեւավորվել է պահանջարկ, որը զգալիորեն թույլ է եղել:

«Միեւնույն ժամանակ, ԿԲ վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր գնաճը նպաստում է նաեւ որոշ կառուցվածքային գործոնների վրա, ինչպես օրինակ՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում առանձին ապրանքային շուկաներում մրցակցության մեծացման արդյունքում կազմակերպությունների պարգեւավճարների նվազեցումը: Արդյունքում նկատվում է համախառն պահանջարկի նվազեցում, եւ տարին ամփոփվել է ցածր գնաճով»,-նշեց Մարտին Գալստյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ տարվա երկրորդ կեսին ԿԲ-ն երկու անգամ նվազրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%-ից մինչեւ 5,5%:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Ամենաշատ