News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական բանկերը մոտ 1.3 տրիլիոն դրամի չափով վարկային վճարումներ են հետաձգել: Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին Կենտրոնական բանկի 2019 թվականին գործունեության տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքով, այդ վարկերի մասով ընդհանուր մոտ 100 միլիարդ դրամի վճարումներ են հետաձգվել: Հետաձգում է ստացել շուրջ 550 հազար ֆիզիկական եւ մոտ 17.4 հազար իրավաբանական անձ:

Գալստյանը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը դեռ մարտին էր սատարել բանկերի այդ որոշումը՝ հայտարարելով, որ հետաձգումները չեն ազդի վարկառուների վարկային պատմության վրա:

Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկի վերջին տվյալների համաձայն, բանկերը խնդրահարույց վարկերի շոշափելի աճ չունեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը...
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Ամենաշատ