Կենտրոնական բանկը կշարունակի աջակցել բանկերի եւ սպառողական գների կայունությունը: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ երբ ապրիլին ժամանակավորապես նվազեց դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը, ԿԲ-ն մեծացրել է բանկերի հետ ռեպո գործարքների ծավալը:
Գալստյանը նշեց, որ ԿԲ-ն հետագայում եւս կաջակցի բանկերի եւ սպառողական գների կայունությունը, որպեսզի թույլ չտա բարձր գնաճ եւ վարկերի հետ կապված բարդություններ: