News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ասիական առյուծը (Panthera leo persica) պաշտոնապես ընդգրկված էր 2000թ․ անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների ցուցակում: Այս կենդանիների բազմացումը սպառնալիքի տակ է դրվել որսորդության եւ բնակավայրերի կրճատման պատճառով: Մի ժամանակ ասիական առյուծներն ապրում էին ողջ Եվրասիայի հարավում՝ Իտալիայից եւ Հունաստանից մինչեւ Հնդկաստան: Այսօր վայրի բնության միակ անկյունը, որտեղ դեռ կարելի է հանդիպել ասիական առյուծների, Հնդկաստանի Գիրի անտառն է: Այս խոշոր գիշատիչների վերջին «մարդահամարը» ցույց է տվել, որ նրանց թիվը աստիճանաբար աճում է, հայտնում է Nat-geo-ն:

2010-ին փորձագետները հաշվել էին, ընդհանուր առմամբ, 411 ասիական առյուծներ: Հինգ տարի անց նրանց թիվը հասել էր 523-ի: Այս կենդանիների հերթական հաշվարկը, որն իրականացվում է հինգ տարին մեկ, նախատեսված էր հունիսի սկզբին: Կարանտինային միջոցառումների պատճառով դիտարկմանը մասնակցել է մոտ 1.400 մարդ, ինչը կազմում է մասնակիցների սովորական թվի կեսից էլ քիչ մասը: Այնուամենայնիվ, հաշվարկը տեղի է ունեցել, եւ դրա արդյունքների մասին հաղորդել է Գուջարատ նահանգի Վայրի բնության պահպանության վարչության ղեկավար Շյամալ Տիկադարը:

«Ասիական առյուծների թիվը կայունորեն մեծանում է: Այսօր Հնդկաստանում կա 674 արարած, ինչը 28,8 տոկոսով ավելի է, քան հինգ տարի առաջ»,- ասում է Տիկադարը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել Գուջարատի բնակիչներին եւ «բոլոր նրանց, ում ջանքերը հանգեցրել են այս հոյակապ սխրագործությանը»: Նա նշել է, որ ասիական առյուծի տարածման տարածքը աճել է 36 տոկոսով:

Ասիական առյուծը, որը չափերով քիչ է զիջում է իր աֆրիկյան զարմիկներին, տարածված է եղել Եվրասիայի հարավում՝ Հունաստանից Հնդկաստան, սակայն գրեթե անհետացել էր՝ Հնդկաստանում Մեծ մոնղոլների եւ բրիտանական տիրապետության դարաշրջանում անվերահսկելի որսի պատճառով: Այսօր այդ կենդանիների համարյա ողջ պոպուլյացիան բնակվում է Հնդկաստանի Գուջարատ նահանգում անցած դարի կեսերին ստեղծված Սասան-Գիր ազգային այգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ