News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով եւ՛ ընդհանուր դատական համակարգը, եւ՛ սահմանադրական դատական համակարգը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուղիղ ասած՝ Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դատական ընդհանուր համակարգի գործառույթները, Վճռաբեկի գործառույթները միավորել մեկ համակարգի մեջ: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ այդ թեման արժանի է լրջագույն քննարկման, որովհետեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք մի քանի անգամ ենք տեսել, երբ սահմանադրական դատական համակարգը, Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի միջեւ կա որոշակի ընկալումների խզում, որը, չեմ կարծում, թե դրական ազդեցություն է թողնում մեր դատական համակարգի զարգացման վրա»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ