News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքական մի շարք ընկերություններ մոտ 2 մլրդ դոլարի պարտք են վերցրել «Գազպրոմից», գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

«Թուրքական մի շարք ընկերություններ պարտքեր են կուտակել՝ մոտ 2 մլրդ դոլար ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմին»»,-գրում է պարբերականը:

Աղբյուրների խոսքով՝ չնայած նրան, որ խոսքը մասնավոր ընկերությունների պարտքի մասին է, այդ հարցը պետք է լուծել պետական մակարդակով, քանի որ ընկերությունները չեն կարողանա ինքնուրույն մարել պարտքը:

«Գազպրոմի» տվյալներով՝ Թուրքիա մատակարարումները 2019-ին կրճատվել են 35 տոկոսով:

Թուրքիայի  EPDK էներգետիկ կարգավորիչի տվյալների համաձայն՝ չնայած Ռուսաստանը մնացել է գազի խոշոր մատակարարը, գազային ներմուծման նրա մասնաբաժինը կրճատվել է 33,61%-ով 2018-ին: Այս տարի «Գազպրոմը» զրկվել է թուրքական շուկայում առաջատարի դիրքը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, Կատարին, Իրանին եւ Ալժիրին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Ամենաշատ