News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երկուշաբթի, աշխատանքային օրվա ավարտից հետո հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Թեեւ նախորդ շաբաթների հանգստյան օրերն էլ Հայաստանում հանդարտ չէին անցնում, այնուհանդերձ, անցած կիրակին շատ ավելի փոթորկալի զարգացումներով ուղեկցվեց: Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են ներկայացել ԱԱԾ տասնյակ աշխատակիցներ՝ խուզարկության: Անմիջապես նրա տան մոտ են սկսել հավաքվել ոչ միայն նրա աջակիցներն ու կուսակիցները, այլեւ մեծաթիվ ոստիկանական ուժեր:

Կեոօրին մոտ Գագիկ Ծառուկյանն է դուրս եկել հավաքված հանրության առաջ եւ հայտարարել, թե այսօրվա դեպքերը սարքած են եւ քաղաքական են, նպատակը ճնշում գործադրելն է, շանտաժը եւ  վախեցնելը։ Նա հնչեցրել է արտահայտություն, որը վստահաբար դեռ շատ կմեջբերվի: Ծառուկյանը ահազանգել է, որ ամեն օրն աշխատում է ի վնաս ժողովրդի, որ 15 թվականից, իրեն ամեն ինչ առաջարկել են, չի համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չի  համաձայնել:

Այստեղից Գագիկ Ծառուկյանը գնացել է Անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, նրա աջակիցներն ու կուսակիցներն էլ շարժվել են ԱԱԾ եւ այնտեղ պահանջել Փաշինյանի հրաժարականը, վանկարկել՝ «Ծառուկյան», «Նիկոլ, հեռացիր», «Ծառուկյան, վարչապետ»։ Ի դեպ, ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը: Նրանքց թույլ չեն տվել մոտենալ այն մայթին, որտեղ ակցիայի մասնակիցներն էին:

Այնուհետեւ մարդկանց սկսել են բերման ենթարկել արտակարգ դրության ռեժիմը խախտելու պատճառաբանությամբ, նրանց թվում է եղել նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Ավելի ուշ նա Ֆեյսբուքում գրել է․ «Մի քանի թեթև հարված։ Թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց։ Այդքան բան։ Մի անհանգստացեք», գրել է նա։

Քիչ անց ԲՀԿ պատգամավորներն են փակել Խանջյան փողոցը եւ նստացույց են սկսել՝ ի աջակցություն  Գագիկ Ծառուկյանի։

Այնուհետեւ ԱԱԾ-ի մոտ բախումներ են սկսվել. տասնյակ քաղաքացիների կարմիր բերետավորները բերման են ենթարկել: Ոստիկանները ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանի, Նաիրա Զոհրաբյանի, Կարինե Պողոսյանի, Արման Աբովյանի նկատմամբ ուժ կիրառելով հեռացրել են Խանջյան փողոցից՝ դադարեցնելով նստացույցը։

«Ադեկվադ» միաբանության անդամներն էլ նույն պահին բերման են ենթարկվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմացից։ Միաբանության անդամները հասցրել են ասել, որ  դեսպանատանը շնորհակալագիր էին ուզում փոխանցել։

Արդեն երեկոյան ԱԱԾ շենքի դիմացից բերման են ենթարկվել Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամներ Մարկոս Հարությունյանը և Արմեն Ներսիսյանը, նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, քաղաքական են,  ԱԱԾ-ում 8 ժամ հարցաքննվելուց հետո դուրս գալով այնտեղից հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:  Մինչեւ այդ ԱԱԾ-ն հասցրել էր Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ  հաղորդագրություններ տարածել: Առաջինը Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն է առնչվում, երկրորդը՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելուն, երրորդը՝ ապօրինի կառույցներին:

Կիրակի առավոտյան 7-ն անց 30 ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նաեւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն եւ խուզարկել: Դրանից հետո նրանք Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ: Հաղորդվում է, որ նա Ծառուկյանի նկատմամբ գործերից մեկով վկայի կարգավիճակ ունի:

ԲՀԿ առաջնորդի աջակցության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ Երևանում կիրակի 252 անձ վարչական ձերբակալման է ենթարկվել։ Ըստ ոսիկանության՝ մի խումբ անձանց կողմից կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութեր՝ ըստ իրավապահների, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը շուրջ 30 միլիարդ դրամի վնաս պատճառելու վերաբերյալ, որն առնչվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի Ազգային Ժողով՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այս մասին դեռ օրվա առաջին կեսին գրել էր ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: «!No Pasarán․ Չեք անցնի»,-նշել է Զոհրաբյանը

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան Գագիկ Ծառուկյանն իր այգում հայտարարում էր, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հեռանա: Սիմոնյանը խոսել է նաեւ Ծառուկյանի եւ Վանեցյանի հանդիպումների մասին:

Երկուշաբթի տարածած հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդը պնդում է, որ իր դեմ քրեական գործերի հարուցումը սկսվել է իր հայտնի ելույթից հետո։ Ըստ նրա՝ նույնիսկ այս ծանր պահին կառավարությունը չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։ Դժվար, բայց իրական աշխատանք անելու փոխարեն իշխանությունը գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։ «Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի։ Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար», գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխության հարց էր։

Ի դեպ, 2017-ին ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ հանցանքը վկայող թուղթը, որի վրա ոչ ստորագրություն կար, ոչ կնիք, Ֆեյսբուքում տարածել է նաեւ առողջապահության նախարարը:  Բազմաթիվ օգտատերեր տարակուսել են, մի՞թե Արսեն Թորոսյանը նաեւ նման բաներով զբաղվելու ժամանակ ունի:

Իսկ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն անցել է 17 հազարից: Անցած մեկ օրում գրանցվել է 397 նոր դեպք: Մահերի թիվն ավելացել է 16-ով ու հասել 285-ի:

Մահացածներից ամենաերիտասարդը եղել է 41 տարեկան, ամենատարեցը՝  88-ամյա կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ COVID-19-ով վարակված մարդիկ մահացել են այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկումներ կան մեկ միասնական դատական համակարգ ունենալու վերաբերյալ՝ նկատի ունենալով եւ՛ ընդհանուր դատական համակարգը, եւ՛ սահմանադրական դատական համակարգը: Այս մասին  Սահմանադրական բարեփոխումների  հանձնաժողովի նիստին ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով ու կազմել  481.41 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.94 դրամով ու կազմել 541.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.83 դրամով ու  կազմել  603.59 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել  6.84 դրամ։

Հունիսի 16-ին Հայաստանի հյուսիսային մարզերում, նաեւ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ