ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս պահին ԱԺ-ում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ իր միջնորդությունները:
Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի ասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրգործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, իր դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019-ի ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի , շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք, փաստաթղթերի անխոչնդոտ ստացման գործընթացը, գրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը»,-նշեց դատախազը:
Նա նաեւ հավելց. «Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական եւ կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը նպտակադրվելով ստանալ ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, իր ընկերով հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով 2,379 մլն դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահին (խոսքը Վահագն Վերմիշյանի մասին է-խմբ):
Սույն քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար հայտնաբերելու նխատակով, «Երեւանշին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են «հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր, Գեղարքունիքի մարզի տարբեր տեղամասերում 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի, որը ներառված էր «Ծառուկյան» դաշինքում, նախընտրական միջոցառումների, նրանց ծախսերի, ներառյալ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Մասնավորապես, փաստաթղթերում առկա են հետեւյալ գրառումները. Օրինակ Գեղարքունիքի մարզի 8-րդ ընտրատարածքում 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներ 01.02.2017-ից մինչեւ 02.04.2017-ն ընկած ժամանակահատվածի համար շտաբերի մոտավոր ծախսերի ցանկ վերտառությամբ փաստաթղթում առկա է 5 աղյուսակ, որոնցից 3-ր եւ 4-րդ աղյուսակներում ռկա են հետեւյլ գրառումները. «մեկ ակտիվիստ՝ 50 ձայն, մարտ ամսվա համար 50 հազար դրամ, 15 հազար ընտրող եւ գումարի բաշխումը: 4 թվով համարակալցված Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք թիվ 8, ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների եւ 2017-ի ընտրությունների ընտրողների թիվը վերնագրով փաստաթղթում առկա է ցուցակ, որտեղ առկա են մարզերի բնակավայրերի անունները, շտաբների քանակը եւ աղյուսակի վերջին սյունակում գրված է. «2017-ին քվեարկողների նախնական համաձայնեցված թիվ, ԲՀԿ եւ այլ թվեր: Գեղարքունիքի մարզ, ընտրատարածք 8, 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողով նախընտրական քարոզարշավի հաշվետվություն, 14 194 ընտրողի համար 40 տոկոս կորստով ձայն» վերտառությամբ փաստաթուղթ, որում առկա է 13 կետից բաղկացած աղյուսակ:
Առաջին սյունակում գրված է՝ Ծառուկյանի հանձնարարությամբ Աբրահամյանին 4,6 մլն դրամ, երրորդ աղյուսակում 17 194 ընտրողի համար ակտիվիստներին վճարվող գումար 34 մլն դրամ եւ այլն:
Ինչպես նաեւ աղյուսակից հետո գրված է՝ մեկ ձայնին վճարված գումար՝ 10 հազար դրամ, 14 194 քվեաի համար վճարվել է 10 հազար դրամ յուրաքանչյուրին՝ 171 մլն 940 հազար դրամ:
«Գեղարքունիքի մարզ, 19,20,21 ընտրական տարածք, 01.02.2017-30.03.2017 ընկած ժ-ամանակահատվածի հաշվետվություն. 15 հազար ընտրողի համար» վերտառությամբ փաստաթղթում տպագրված է. «ԲՀԿ գրասենյակից Ա. Մանուկյանից ստացել եմ 35 մլն դրամ, ԲՀԿ գևրասենյակից Առուստամյանից ստացել եմ 36 մլն դրամ, Ծառուկյանի հանձնարարությամբ Վարդենիսից Աբրահամյանին՝ 4,6 մլն դրամ:
Նախաքննության մարմնի կողմից 2020 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել ընտրողներին կաշառք տալու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նոր քրգործ հարուցելու եւ առանձին վարույթում առանձնացնելու մասին:
Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ՍՊԸ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում: Ծառուկյանի հետ համաձայնությամբ, անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին: 2017-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս: Պայմանավորվածությունից հետո նրանցից որպես կանխավճար ստորագրությամբ ստացել է 10 հազար թղթադրամներից բաղկացած գումար, որի չափը չի հիշում: Դրանից հետո հաճախակի հաշվետվություններ է ներկայացրել եւ տեղեկացրել ձայների պայմանավորված քանակի մասին, որի համաձայն ստացել է 10 հազար արժեքով թղթադրամներներ: Ընտրություններից հետո ստացված գումարների եւ բերված ձայների ամփոփումն արել է եւ Մանուկյանի ու Առուստամյանի հետ, նրանցից ստացել է կանխիկ մոտ 90 մլն դրամ: Այդ ամենի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր, որոնց իր մոտ առկա օրինակները հայտնաբերվել են ընկերության գրասենյակում կատարված խուզարկությամբ:
Այդ ձայների ապահովման համար գումարներն ինքը փոխանցել է Գեղարքունիքի մարզում ԲՀԿ անդամներին եւ ԲՀԿ ակտիվիստներին, վերջիններս կազմված ցուցակներով եկել են իր մոտ եւ ստացել գումարները, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:
Կազմակերպված խմբի կազմում քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով հունիսի 16-ին արդեն ձերբակալվել են երկու անձինք: Քրգործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված ԲՀԿ նախագահ, ԱԺ 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններւմ իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց:
Կազմակերպված խմբի համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը , իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը, եւ դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ:
Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով 2017-ի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում գագիկ Ծառուկյանի եւ կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրված միջոցների հաշվին քաղաքական դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17 194 թվեի հմար տրվել է ընդհանուր 171 մլ 940 հազար դրամ կաշառք:
Վերը նշված փաստական հանգամանքները, «Երեւանշին» ՍՊԸ-ի տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերված եւ վերցված փաստաթղթերից, այդ փաստաթղթերի վերաբերյալ նախագահի կողմից տրված ցուցմունքներից զատ, հիմնավորվել են նաեւ գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով:
Այդ թվում կցանկանամ ներկայացնել գործով արդեն որպես կասկածյալ ներգրավված անձանց ցուցմունքները: Կասկածյալ են ներգրավվել այն անձինք, որոնք ներգրավված են եղել այդ պրոցեսներում, որպես ակտիվիստներ ստացել են յ գումարները եւ բաժանել են արդեն ընտրողներին: Մասնավորապես, կասկածյալի ցուցմունքով այն մասին, որը հանդիսացել է ԲՀԿ անդամ, 2017-ի ընտրություններից առաջ իրենց ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Պողոսյանը կուսակցության մոտ 30 անդամների համավքել է Մրտունի քաղաքում գտնվող գրասենյակ եւ ժողովի ժամանակ հայտարարել, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար պետք է ընտրողներին բաժանել ընտրակաշառք:
Այդ ժողովից մի քանի օր անց իրեն զանգահարել է կուսակցության անդամ Մուրադյանը եւ ասել, որ Պողոսյանն իրեն գումար է տվել փոխանցելու նպատակով որպես ընտրակաշառք ընտրողներին բաժանելու համար: Ինքը վերցրել է 300 հազար դրամ, որի համար ստորագրել է ցուցակում, իսկ ամեն ընտրողին տվել է 10 հազարական դրամ: Նույն անձը 5 հազար դրամ նաեւ տվել է իր կնոջ անունով, որի համար եւս ստորագրել է ցուցակում:
Մեկ այլ կասկածյալի ցուցմունքով, որն անդամակցել է ԲՀԿ-ին, 2017-ի ընտրություններից առաջ, երբ հանդիսացել է ԲՀԿ համայնքի պատասխանատու, իրեն կանչել է Մարտունի քաղաքում գտնվող ԲՀԿ շտաբ, որտեղ իրեն են հանձնել 570 հազար դրամ, ինչպես նաեւ փաստաթղթային ձեւաչափ՝ դրանում ներառելու այն անձանց անունները, որոնք կուսակցության օգտին են քվեարկելու: Դրանից հետո ինքը գնացել է համայնք, շտաբ է կանչել ծանոթներին ու բարեկամներին, նրանց տվել է գումար, որպեսզի ձայներ հավաքեն: Այնուհետեւ կազմել է հաշվետվությունները եւ ներկայացրել շտաբ:
ԲՀԿ վստահված անձանցից մեկի, որպես կասկածյալ տված ցուցմունքով այն մասին, որ 2017-ի ընտրություններից առաջ հանդիպել է իր համագյուղացի Մուրադյանի հետ, ով իրեն խնդրել է օգնել ԲՀԿ-ի եւ Գեղարքունիքի մարզի թեկնածուի օգտին որոշակի գումարի դիմաց ընտրողների ձայներ հավաքելու հարցում՝ յուրաքանչյուր ընտրողի ձայնի դիմաց առաջարկելով 10 հազար դրամ: Համաձայնելով Մուրադյանից ստացել է 320 հազար դրամ: եւ գումարը ստանալու փաստը հաստատելու համար ստորագրել է իրեն ներկայացված փաստաթղթում իր անվան դիմաց: Ստացված գումարները բաժանվել են գյուղի մի քանի ընտանիքների միջեւ, որոնք նախապես խոստացել էին ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տալ ԲՀԿ-ին:
Ներկայացված հետեւությունները հիմնավորվում են նաեւ մի շարք բնակարաններում կատարած խուզարկություններով եւ առգրավումներով հայտնաբերված, ցուցմունքներում արդեն իսկ հիշատակված այդ փաստաթղթերում , որտեղ հստակ նշված են համապատասխան ընտրողների անուններ, նրանց անձը հաստատող տվյալների տվյալներ, գումարի չափ եւ ստորագրություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաեւ այն մասին, որ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն նախորդող ժամանակահատվածում եւս քվեներ ապահովել եւս ընտրակաշառք բաժանելու միջոցով , ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում կազմակերպվել են ընտրողների զանգվածային վերագրանցումներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննությամբ նշված հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Այսպիսով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38.154.2 հոդվածի 2-րդ մասով:
Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով, ԱԾ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով եւ Քրեական դատավարության օրենսգրքի 5,3-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 11-րդ կետով, միջնորդում եմ՝ համաձայնություն տալ ՀՀ ԱԺ պտգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն, եւ մեղադրանք առաջադրելուն»:











