News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ոստիկանները ԱԺ–ի տարածքից բերման ենթարկեցին աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին։

Ոստիկանների բռնի ուժով նախ գետնին պառկեցրին ըմբիշին, ապա թափվեցին նրա վրա, Ամոյանն ասում էր, որ շունչը կտրվում է: Ամոյանին կոպիտ կերպով քաշքշելով մտցրեցին ոստիկանական մեքենա։

Նշենք, որ ոստիկանները առավոտից պարբերաբար բերման են ենթարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։

Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնք այսօր առավոտից հավաքվել էին ԱԺ–ի դիմաց, ոստիկանական մեծաթիվ ուժերի տեղակայումից, ապա մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո, տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկանները շրջափակել են այգու բոլոր մուտքերը և պատ են կազմել ԱԺ–ի դարպասների դիմաց։

Նշենք, որ ԱԺ հարակից տարածքներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված։

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ