News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Զուտ իրավակա՞ն գործընթաց է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, թե՞ քաղաքական է, ինչպես պնդում են ԲՀԿ ներկայացուցիչները։ Եվ ինչի՞ արդյունք է այս ամենը․ մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը    դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Օբյեկտիվ քննադատական ելույթից հետո վարչապետի գրեթե անթաքույց հրահանգով նրա դեմ քարոզչական կեղտոտ արշավ սանձազերծվեց, հարուցվեցին կասկածելի քրեական գործեր։ Իրավական գործընթացի մասին իշխանությունների պնդումները քննադատության չեն դիմանում։ Ակնհայտ է նաև, որ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած վարչախումբը օգտագործում է արտակարգ դրությունը բացառապես քաղաքական նպատակով՝ ոտնահարելով մեր քաղաքացիների հիմնարար ժողովրդավարական իրավունքները։  

Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան։ Քաղաքական հետապնդումներ իրականացնելու պատրաստ իշխանությունը չի կարող սահմանափակել ինքն իրեն և բավարարվել մեկ առանձին դեպքով։ Դեռևս երկու տարի առաջ ակնհայտ էր, որ քաղաքական դաշտի կողմից դիմադրության բացակայության պայմաններում իշխանությունը շարունակելու է ուժային հաշվեհարդար տեսնել նաև այլ քաղաքական մրցակիցների նկատմամբ՝ նույն «իրավական գործընթացի» քողի ներքո։

Տեղի ունեցողը քաղաքական ուժերի և հասարակության կողմից պետք է խիստ և հետևողական հրապարակային քննադատության արժանանա։ Եթե քաղաքական հետապնդման դատապարտելի միջոցը արմատախիլ չարվի քաղաքական դիմադրության միջոցով, ապա օրվա իշխանությունը կշարունակի կիրառել այն ըստ ցանկության՝ ավերելով մեր պետականության հիմքերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ
Կհստակեցվի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և կվերանայվի զինվորական...
«Ժողովուրդ». Ինչու են ՔՊ-ական պատգամավորներն արտոնյալ դարձել. բուռն քննարկումներ են
Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը կայացվել էր օգոստոսի 28-ին...
«Փաստ». Սպասում են ներվելու մասին խոստումի
Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև...
«Ժողովուրդ». Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել
Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության...
«Հրապարակ». Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն
Պետական ապարատը, կարելի է ասել, պարալիզված է, բնակիչներին հուզող հարցերին իշխանությունը...
«Փաստ». Ինչո՞ւ են ոստիկաններն այսքան վայրագ
Հակառակ դեպքում, առնվազն տասնյակ ոստիկաններ արդեն իսկ պիտի պատասխանատվության ենթարկվեին, ոչ թե...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ