Ես ցավում եմ, որ երբ որ պատգամավորը խոսք է ասում, իրենք ցանկանում են արագ կարգով թռնեն էդ պատգամավորի երեսին, բերանը փակեն եւ չթողնեն, որ մարդն իր կարծիքը հայտնի: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությանը:
«Երբ որ լսեցի, որ դատախազը պետք է ելույթ ունենա եւ ներկայացնի ինչ-որ փաստեր եւ պատկերացրեցի, որ դա պետք է լինի Հայկ Հարությունյանի, Կուտոյանի, մայոր Յուզբաշյանի եւ նմանատիպ 2007 թվականին մեր դեմ կատարված մահափորձի փաստերը, որ քաղաքական էդ պատվերները էդպես արված է ու մինչեւ այսօր մնացած է, գործերը չի բացահայտված: Հաաա, բացահայտված է էն առումով, որ ինքնասպանությունները ՀՀ-ում շատ է ոնց որ, նամանավանդ, նախարարների ու ուժային նախարարների նկատմամբ եւ դրանից հետո իմացա, որ Գագիկ Ծառուկյանին պետք է ներկայացնել անվստահություն եւ հիշում եմ, որ Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմը պաշտպանում էր ՔՊ-ին, կանգնած էր ամեն հարցերում եւ դա փաստ է, բոլորը գիտեն եւ շատ-շատերն էլ ինձանից նեղացել, են շատ-շատերն էլ ինձանից վատ են զգացել: Բայց էսօր ցավում եմ, որ փոխանակ ինչ ճանապարհով եկան Կառավարության եւ ԱԺ մեր հարգարժան գործընկերները, այսինքն քնադատելով այդ կառույցենրին, էդտեղից ոչ մի բան չի պակասում, ոնց որ նախկիների կողմից քննադատվում էին, ոնց որ նախկինների կողմից ունեցվածքն էին խլում, մի խոսքով նույնը նորից կրկնվում է: Ես ցավում եմ, որ երբ որ պատգամավորը խոսք է ասում, իրենք ցանկանում են արագ կարգով թռնեն էդ պատգամավորի երեսին, բերանը փակեն եւ չթողնեն, որ մարդն իր կարծիքը հայտնի: Ես բազմիցս ասել եմ, որ եթե պետությունը եթե սեփականություն չունի եւ եթե գործարաների մասին հոգ չի տանում, անհատներն են անում: Գագիկ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել եւ պետական ոչ մի կառույցում չի աշխատել: Սպորտային ոլորտում ամբողջ աշխարհում ճանաչվածություն ձեռք բերեցինք եւ հարաբերությունները կարողացավ պահել` էն սկզբունքով, որ էդ լորդերին բերեց հասցրեց մինչեւ Ղարաբաղ: Չհաշված մնացած պրոբլեմները Արարատյան դաշտի խաղողագործները, վաղը, մյուս օրը, որ կոնյակի գործարանը փակվի, ո՞վ է պատասխան տալու նրանց: Այսինքն անհատը, եթե ստանձնել է պետական պարտավորությունը իր վրա եւ էս ձեւի թույլ հիմքերով բերել, ներկայացնել եւ երկրի առջեւ ուզենան Ծառուկյան Գագիկին եւ իր նմաններին վարկաբեկել, ես գտնում եմ, որ էդ սկզբունքներով երկիր չի կառուցվի»,-ասաց նա:
Նա նշեց, որ այժմ ավելի լուրջ խնդիրներ կան քննարկելու, երկիրը դժվարին իրադրության մեջ է:
«Բոլորն ասում են, որ 3 ամիս հետո սով է լինելու , փոխանակ էդ հարցերի վերաբերյալ լուրջ քննարկումներ անցկացնել, էս կորոնավիրուսը, որ սարասափելի հանրապետությունում բան է գտել, դե վերջը էս թիմը հսկայական ձայներ ունի, էդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ, այսինքն ինչ է ստացվում, մարդիկ մեկը մյուսին հիվանդացնելու են, իսկ էս պահին էր դա անհրաժեշտ, միգուցե սրանից առաջ, միգուցե սրանից հետո: Ինձ հարցրեցին 96 թվին, երբ որ օրենքն ու խիղճը իրար հակասեն որի կողմնակիցը կլինես, ես ասել եմ խղճի, որովհետեւ օրեննք էլ պետք է խղճից բխի, իսկ եթե խղճից չի բխում, պետք է օրեննքները փոխվի շատ հարցերում: Հետո Պողոս առաքյալը 8 անգամ դատվեց, էնքան վախեցնում են դատարան կգնաս, բանտ կգնաս, տո բանտերում մարդիկ մերն են, մենք նրանցն ենք, բոլորս էլ նույն ենք, Լենինն է դատվել, ոչինչ, դրանից հետո էլ կյանք կա: Դրանից հետո էլ իրար երես տեսնելու բան կա: Մի դատեք, որ չդատվեք»,-ասաց նա:











