Որեւէ փաստ չեք կարող ներկայացնել, որովհետեւ սա 100 տոկոսով քաղաքական պրոցես է, որն անհետեւանք չի կարող մնալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։
«Պարոն Դավթյան, ես վստահ եմ, որ դուք շատ լավ իրավաբան եք, բայց այստեղ առվազն ազնիվ չեք։ Նույն իշխանության ներկայացուցիչներին եթե հարցնեք 2018 թվականին տեղի ունեցածի հետ կապված, ինքներդ կլսեք, որ, այո, դա եղել է քաղաքական պատվեր։ Եթե այս ամեն ինչը քաղաքական չէ, այդ դեպքում այն ամենն ինչ կատարվում է թե մեր կուսակցության տարածքային գրասենյակներում, թե մեր ակտիվիստների հետ, դա տեղի կունենար փետրվար ամսին։ Իրականում ազնիվ եք ասում, որ ասում եք՝ մինչեւ վերջին պահը ապացույցներ էինք հավաքում, որովհետեւ շատ դժվար է հունիսի 5-ից հետո ինչ-որ չեղած բանի վրա արագ նյութեր հավաքել»,- ասաց նա։











