News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սա անազնիվ խաղ է եւ ֆարս է. «Լուսավոր Հայաստանին» կանգնեցրել եք բարդ ընտրության առաջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա դիմեց իշխանության ներկայացուցիչներին՝ ասելով. «Դուք ժամանակին ճանաչել եք այդ ուժի լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում: Էդ ոնց եղավ, որ ձեր պատգամավորների մոտ հայտնվում են քրեական գործի նյութերը: Սա քաղաքական չի՞:

Այո, սա բարդ ընտրություն  եւ այո, մենք գնահատում ենք, որ այստեղ կա լուրջ քաղաքական խնդիր: Առաջ քաղաքական մեծամասնությունը ելույթներ էր ունենում, ասում էր՝ կքննենք, կպարզենք, հիմա դուք ելույթ էլ չեք ունենում: Դուք ազնիվ չեք, դուք անկեղծ չեք: Դուք փետրվարին չեք եկել Ծառուկյանին կալանավորելու, 2019-ի հունվարին չեք եկել, այլ հիմա եք եկել

«Լուսավոր Հայաստանը» գտնում է, որ այս քվեարկության մեջ մենք անելիք չունենք: Մենք չենք մասնակցելու այս ֆարսին: Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, ինձ հետաքրքիր է, փակ գաղտնի քվեարկությամբ ձեր 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ»,-ասաց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ