News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ նիստում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը:

Արթուր Դավթյանն իր ելույթում նշեց. «Արդեն իմ նշած գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն, որտեղ հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը հանդիսանալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված ԲՀԿ նախագահ, 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծատռուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի տարածքային եւ կենտրոնական կառույցների աշխատակիցների եւ այլ անձանց:

Կազմակերպված խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված։ ֆինանսական միջոցները: Դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն, ազգանունները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ:

Միջնորդության մեջ մանրամսն ներկայացված են այն ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Մեջբերված համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության առգրավման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» դաշինքի  եւ րա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու  համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38.154.2 հոդվածի երկրորդ մասով:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես 4-րդ մասով անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա են նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք:

Այս իրավական նորմերի եւ մեջբերված իրավական մեկնաբանությունների կոնտեքստում սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով  իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ էարձանագրել, որ քրեական գործով բերված ապացույցները վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած Գագիկ Ծառուկյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ: Այդ ապացույցները անկողմնակալ դիտորդին ողջամտորեն  հիմք են տալիս ենթադրելու, որ Գագիկ Ծառուկյանը ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ, դրա կազմում ԱԺ 2017-ի ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին  տվել կաշառք: գործով ձեռք բերված փաստական տվյալները ուղղակիորեն հաստատելով Գագիկ Ծառուկյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին, վկայում են հանցանք կատարլու առավել քան հիմնավոր կասկածի որպես կալանավորման պայմանի առկայության մասին:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին, անհրաժեշտ է փաստել, որ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում է մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի պահին գործող քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում: Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության բնույթը՝ այն է, իր ստեղծած եւ ղեկավարած կազմակերպած խմբի կազմում ԱԺ ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը բազմաթիվ անձանց  ներգրավվածությունը առերեւույթ բազմաթիվ անձանց մասնակցությունը  վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Գագիկ Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն հանգամանքը, որ ընտրակաշառքի բաժանման վերը նշված սխեմաներում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանից որպես ԲՀԿ-ի եւ ԱԺ համանուն խմբակցության ղեկավարից անձնական եւ նյւթական կախվածության մեջ գտնվողն բազմաթիվ անձինք:

Ազատության մեջ մնալով Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը եւ ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ՝ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու, կամ կեղծելու միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս առկա է Գագիկ Ծառուկյանի փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներից վերջինից անձնական եւ ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձանցից Գագիկ Ծառուկյանին մեղսագրված արարքներին առնչվող բազմաթիվ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտություն, վերջինիս կազմակերպմամբ կամ ուղղորդմամբ նշված փաստաթղթերի ձեռք բերմանը խոչնդոտելը կարող է խիստ իրական լինել:

Որպես կուսակցության հիմնադիր եւ ղեկավար, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար, Գագիկ Ծառուկյանն ունի բավարար չափով հեղինակություն եւ ազդեցություն վերջինիս վերագրվող հանցագործությանը ենթադրաբար մասնակցություն ունեցած ինչպես կուսակցության անդամների ու համակիրների, այնպես էլ 2017-ի ԱԺ ընտրություններին ներգրավված եւ կուսակցության օգտին գործունեություն ծավալած անձանց շրջանում, ինչն էապես բարձրացնում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վր անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով գործի քննությանը խոչնդոտելու հավանականությունը:

Գագիկ Ծառուկյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը կեղծելու կամ թաքցնելու ճանապարհով միջդատական վարույթում գտնվող գործի քննության խոչնդոտելու հավանականություն էապես մեծանում է հաշվի առնելով վերջինիս զգալի ֆինանսական կարողության գործի քննության  բնականոն ընթացքի վրա հնարավոր բացասական ազդեցության ռիսկով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանին մեղասգրվում է խմբի կողմից հանցանքի կատարում, նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով միջդատական վարույթում գործի քննության խոչնդոտելու հավանականության գնահատման համար նշանակություն ունեցող հանգամանքները, հանցագործության քննության բարդությունը, դրան բազմաթիվ անձանց ներգրավվածությունը, մեղադրյալների կամ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունը քննության տվյալ պահին դեռեւս անհայտ լինելը:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի 11-րդ մասով, միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ