News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հունիսի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել և հայտնել, որ Վանաձոր քաղաքի ցուցանակի մոտ արնոտված մի տղամարդ է իրենց մեքենան փորձել կանգնեցնել, սակայն իրենք չեն կարողացել կանգնել: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժին:

Քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սննդի օբյեկտներից մեկի մոտ Վանաձորի Անդրանիկի փողոցի 43-ամյա մի բնակիչ վիճել է երևանցի 27-ամյա մի երիտասադի հետ և «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանով կրակել նրա դեմքին, ինչի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը, ժամը 7.30-ին, ներկայացավ ոստիկանության Գուգարքի բաժին` իր հետ բերելով հրացանը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ