2019 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պատմության մեջ առաջին անգամ երկու հայկական հեռուստաալիքներ առաջին անգամ պատժվել են կրոնական խտրականության եւ բռնության տեսարաններ ցուցադրելու համար: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Հակոբյանի խոսքով՝ դրանցից մեկն, ի դեպ, ՀՌԱՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: «Մենք առաջին անգամ նորմ ենք կիրառել, որն առկա է օրենսդրության մեջ: Մեկը մարզային հեռուստաալիք էր, իսկ մյուսը՝ հանրապետական հեռարձակող: Մի հեռուստաալիքն իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ մյուսը դատարան վարչական հայց էր ներկայացրել եւ մեր որոշումը բողոքարկել»,- հայտնեց Հակոբյանը:
Նա նաեւ նշեց, որ սա հաստատում է իր պնդումն այն կապակցությամբ, որ բավականին դժվար է հիմնավորել բռնության տեսարանների չափանիշները եւ պատժել հոռուստաընկերություններին: