News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես երբեք եւ ոչ մի անգամ չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ միայն տեղեկատվական եւ լեզվական անվտանգության մասին: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի երկրում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման առնչությամբ իր հայտարարությունների կապակցությամբ հարցին:

Հակոբյանը մասնավորապես նշեց, որ աշխարհի ցանկացած երկրում ելնում են այն հանգամանքից, որ եթե օտարերկրյա հեռուստահեռարձակողների թիվը գերազանցում է տեղական հեռուստաալիքների թվին, ապա դա լեզվական եւ տեղեկատվական որոշակի սպառնալիք է ստեղծում: «Ես այս խնդիրը մեր ռուսաստանցի գործընկերների հետ  քննարկել եմ ե՛ւ այստեղ, ե՛ւ Մոսկվայում: Բնականաբար, մենք տարաձայնություններ ունենք, կան տարբեր մոտեցումներ, բայց մենք արդեն սկսել ենք  ստեղծել համագոյակցության համատեղ տեղեկատվական մոդել, եւ նրանց հետ ոչ մի խնդիր չունենք: Այն «սկանդալից» հետո «Ռոսկոմնադզորը» համաձայնվել է մեզ հետ հուշագիր ստորագրել, որը նրանց առաջարկել էինք, եւ որը մեծ թվով խնդիրներ է լուծում»,- նշեց ՀՌԱՀ ղեկավարը:

Նա նաեւ նշեց, որ այս կամ այն հարցի վերաբերյալ իր տեսլականի մասին արտահայտվելիս ներկայացնում է բացառապես իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը, եւ ոչ մի դեպքում երկրի ղեկավարության՝ դեմս Կառավարության կամ խորհրդարանի: Տիգրան Հակոբյանը չպարզաբանեց, թե ինչպես է հնարավոր, որ ՀՌԱՀ դիրքորոշումը չհամընկնի դրա անդամներին նշանակող իշխանությունների տեսակետին:

Հիշեցնենք, որ նա բազմիցս նշել է հանրային մուլտիպլեքսից օտարերկրյա հեռուստաալիքները հանելու անհրաժեշտության մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ