News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրների ազգային կարգավորողների պլրատֆորմը, որին անդամակցում է նաեւ Հայաստանը, զգալի չափով ձեւական բնույթ է կրում, ինչպես, ի դեպ, նաեւ շատ այլ եվրոպական կառույցներ: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այս կապակցությամբ Հակոբյանը նշեց, որ իրենք փորձել են կազմակերպության գործունեությունն ակտիվացնել՝ ներկայացնելով Ադրբեջանում հեռարձակվող հայատյաց եւ մարդատյաց հաղորդումներ ու ծրագրեր: «Մենք պայմանավորվել ենք, որ գարնանային նստաշրջանում ելույթ ենք ունենալու համապատասխան ներկայացմամբ եւ այդ պլատֆորմին կոչ ենք արել միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավորողների միջեւ, որ նվազեցվեն լրատվամիջոցներում հակահայկական կամ հակաադրբեջանական, իսկ ես դա չեմ բացառում, քարոզչությունը: Այսինքն՝ իմ կարծիքով, մենք այդ կառույցում շատ ակտիվ աշխատանք ենք սկսել»,- նշեց Հայաստանի ՀՌԱՀ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ