News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Եթե ​​իշխանություններն այլեւս ի վիճակի չեն ընկալել հասարակության խնդիրները եւ պիտակավորում են ժողովրդին, ապա նրանց պետք է հնարավորինս շուտ տուն ուղարկել: Այս մասին հունիսի 17-ին «Քաղտնտեսության» հետազոտության ինստիտուտի կողմից կազմակերպված քննարկմանն ասաց ՀՅԴ Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե իշխանությունների պահվածքը չփոխվի, եւ նրանց քաղաքականությունը լղոզված բնույթ է կրելու: «Արտակարգ դրության երկարաձգման հարցը քննարկելիս նախորդ որոշումների սխալների վերլուծություն չի արվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ առանց դրա անհնար է հետագայում խուսափել սխալներից: Փոխարենը մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանությունները շեղում հասարակությունը հիմնական խնդիրներից, զանգվածաբար ոտնահարում են քաղաքական իրավունքները եւ ոչնչացնում են երկրի քաղաքական համակարգը»,- նշեց նա:

Քաղաքական գործիչը պարզաբանեց, որ եթե բոլոր ռեսուրսների 30-40 տոկոսը ծախսվեր ժամանակին եւ նպատակային, ապա այսօր հնարավոր կլիներ ավելի քիչ գումար ծախսել, իսկ այժմ Կառավարությունն ավելի շատ է ծախսում, սակայն արդյունավետության հասնել գրեթե անհնար է: «Պետք էր ավելի գրագետ քաղաքականություն իրականացնել ծախսերը նվազեցնելու եւ եկամտի նոր աղբյուրներ ներգրավելու համար՝ վարկերի մարման պայմանները երկարաձգելու վերաբերյալ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների միջոցով: Բացի այդ, ֆերմերներին օգնություն է հատկացվել բանկերի միջոցով, որոնցից նրանք կախված են արդեն 80-90 տոկոսով, այսինքն, ամրապնդվել է միայն բանկային համակարգը, այլ ոչ թե գյուղատնտեսությունը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ