Իռլանդիայում վեյպերի համար հարկ կսահմանվի, հաղորդում է Irish Independent-ը՝ վկայակոչելով 2020-2021 թվականների համար հակաճգնաժամային ծրագիրը:
Նախարարների կաբինետում մտադիր են մեկ հարվածով երկու նապաստակի սպանել՝ լավացնել բնակչության առողջության ցուցանիշները, ինչպես նաեւ փակել բյուջեի բազմամիլիարդանոց «բացը», որն առաջացել է պանդեմիայի հետեւանքով, հաղորդում է RG-ը:
Իշխանությունները մինչեւ տարեվերջ կարգելեն նաեւ այդ սարքերի վաճառքը անչափահասներին:
Հանրապետության Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ այժմ երկրի յուրաքանչյուր 20-րդ բնակիչ վեյպ է օգտագործում: