News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք քիչ առաջ ԲՀԿ-ից գրություն ենք ստացել Քննիչ հանձնաժողով ձեւավորելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն կորոնավիրուսի կանխարգելման, դրա հետեւանքների վերացման աշխատանքների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնւթյամբ է հանդես եկել:

«Քննիչ հանձնաժողովի ստեղծելու գաղափարը մեր կողմից շրջանառւթյան մեջ է դեռեւս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին նման կոչ արել է Վանեցյանը, որ ստեղծեք հանձնաժողով: Դրանից հետո այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց:

Երբ ես ասում էի, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծվի, ես դրա մեջ նաեւ ասել էի, որ պետք է դիտարկել նաեւ նպատակահարմարության հարցը, թե որքանով է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Որովհետեւ ցանկացած  հանձնաժողովում քաղաքական մեծամասնությունն ունի մեծամասնություն: Բայց ամեն դեպքում քանի որ դրա անհրաժեշտությունը գնալով մեծանում է, նաեւ ասել էինք, որ միգուցե մին քիչ էլ սպասենք, որ պանդեմիայի այս բարձր տեմպը նվազի, նոր սկսենք:

Իրականության մեջ մոնիտորինգն ունի երկու ձեւ. Կա պոստմոնիտորինգ, այսինքն, երբ ամեն ինչ ավարտվում է եւ դու հետ ես գնում, սկսում ես քուսումնասիրել, օրինակ ապրիլյան պատերազմը, եւ ընթացիկ  մոնիտորինգ: Ասեմ, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր ԼՀԿ-ն իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ: Մենք իօրերով, ժամերով ունենք բոլորի հայտարարություններն ու արարքները: Հիմա եթե մենք նախաձեռնենք քննիչ հանձնաժողով, այն ձեւավորվելու է սեպտեմբերին: ԼՀԿ որոշումը հետեւյալն է՝ մեն քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա պարզաբանեց դա հետեւյալ կերպ. «Նախ գաղափարը մերն է եղել, երկրորդ ՀՀ ԱԺ-ում կա երեք քննիչ հանձնաժողով, մեկը ղեկավարում է «Իմ քայլը» դաշինքը, իսկ մյուս երկու քննիչ հանձնաժողովները գլխավորում են ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Հետեւիաբար ճիշտ կլինի, որ հաջորդ քննիչ հանձնաժողովը գլխավորի «Լուսավոր Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ