News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բորդելներ այցելության նկարագրությամբ Վան Գոգի եւ Գոգենի նամակը աճուրդում վաճառվել է 210 600 եվրոյով, հաղորդում է Reuters-ը:

Նամակը գնել է Վինսենտ Վան Գոգի հիմնադրամը, որն այն կցուցադրի Ամստերդամի թանգարանում: Նկարիչները նամակը հղել են իրենց ֆրանսիացի գործընկեր Էմիլ Բեռնարին 1888 թվականի վերջին, երբ գտնվել են Ֆրանսիայի Առլե քաղաքում:

«Այժմ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք մի քանի այց կատարել պորդելները: Հավանաբար, մենք այստեղ հաճախ կգանք»,-ասվում է նամակում:

Նամակում Վան Գոգը Գոգենին անվանում է «չփչացած էակ վայրի գազանի բնազդով»:

Գոգենն ու Վան Գոգը Առլիում 2 ամիս են անցկացրել, սակայն նրանց հարաբերությունները վատթարացել են: Նա հեռացել է այն բանից հետո, երբ Վան Գոգը նյարդային խանգարման ժամանակ կտրել է ականջի մի մասը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ