News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը ոգեւորությամբ սպասում է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը եւ  այդ ժամանակ Դիարբեքիր  ժամանող հայերին անակնկալներ է խոստանում:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Դիարբեքիրից,  Օսման Բայդեմիրը հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իր երազանք է՝ Դիարբեքիրում լսել թե Էզանի, թե եկեղեցու զանգի ձայնը, որի շրջանակներում էլ իրականացվում է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումը:

NEWS.am-ի թղթակիցը հարցրել է Դիարբեքիրի քաղաքապետից, թե ե՞րբ է նախատեսված ավարտել վերանորոգումն ու իրականացնել բացումը, որին ի պատասխան քաղաքապետը նշել է. «Այս պահին հայտնի չէ: Եկող շաբաթվա ընթացքում Ստամբուլից մեծարգո հյուրեր են գալու,(Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները) որոնց հետ քննարկվելու է եկեղեցու բացման ամսաթիվն ու բացման հետ կապված միջոցառումները: Ես խոստանում եմ, որ Սուրբ Կիրակոսի եկեղեցու վրա խաչ է լինելու, Աղթամարի պես առանց խաչ չի վերաբացվելու»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է Դիրաբեքիրի քաղաքապետարանը պատրաստվում դիմավորել հայերին եւ ի՞նչ միջոցառումներ են նախատեսված բացման ժամանակ, Օսման Բայդեմիրը նշել է, թե հայերի համար հաճելի անակնկալներ են պատրաստում, որը կցանկանար դեռեւս գաղտնի պահել: Նա շեշտել է, թե ցանկանում են, որ բացմանը ներկա լինեն Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:

Նշենք, որ 1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցու զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր  ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1915-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածեցին թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից:

 Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ