Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Դատարանի բակում են նաև ԲՀԿ պատգամավորները։

Նշենք, որ այստեղ՝ ժամը 19։00-ին մեկնարկելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ քվեարկեց երկու միջնորդություններին։