News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 544 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 18033-ի, ապաքինվել է 6814 մարդ: Մահերի թիվն ավելացել է 9-ով եւ հասել 302-ի: Նրանցից ամենաերիտասարդը 42-ամյա տղամարդ է եղել: Արձանագրվել է մահվան  եւս 3 դեպք, երբ մարդն ունեցել է COVID-19, սակայն մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 99 է:

Հունիսի 10-ի դրությամբ Հայաստանի բուժկենտրոնների 971 բուժաշխատողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից  հայտնել են, որ բուժաշխատողների շրջանում COVID-19-ի հետեւանքով արձանագրվել է մահվան 1 դեպք։

Եթե իշխանություններն այլեւս ի վիճակի չեն ընկալել հասարակության խնդիրները եւ պիտակավորում են ժողովրդին, ապա նրանց պետք է շուտ տուն ուղարկել, «Պոլիէկոնոմիա» ինստիտուտի կազմակերպած քննարկմանն ասել  Դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ Արտակարգ դրությունը երկարաձգելիս նախորդ որոշումների սխալների վերլուծություն չի արվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, իսկ առանց դրանց անհնար է հետագայում խուսափել սխալներից:

Պարետն ի՞նչ իրավունք ունի հայտարարել, որ 10 հազար դրամ տուգանելու են,  նույն քննարկմանը հարցրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Հայաստանում ստեղծված վիճակն, ըստ Բագրատյանի, անպայման ավարտվելու է աղետով։ Նախկին վարչապետը վստահ է, որ ինքնուրույն բուժվածները տարիներ անց  առողջական խնդիրներ են ունենալու: «Հավատացնում եմ՝  մի քանի ամսից  այս իշխանության կառավարման որակը կորոնավիրուսի պայմաններում դառնալու է տասնապատիկ ավելի ծանր թեմա, քան մարտի 1–ն էր», ասել է  Բագրատյանը։

Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահի պաշտպանների բողոքի քննությանը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել: «Նախագահ լինելը պատասխանատվության ծանրագույն բեռ է ամբողջ կյանքի համար, եւ ամեն մի քայլ անելուց մտածում ես, թե այն ինչ արձագանք կունենա։ Ինձ համար մեծագույն պատասխանատվություն է՝ լինելով Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ, թե ինչ վարքագիծ կդրսեւորեմ, եւ ինչպիսի հանրային արձագանք կլինի»,- ասել է նա:  Նախագահող դատավորը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է տհաճ իր համար. «Դուք կանգնած եք պետության ամենակարեւոր ինստիտուտներից մեկի՝ դատարանի առաջ։ Մի պետության, որի գլուխը հանդիսացել եք երկար տարիներ, սա կարեւոր չէ՞»: Նախկին նախագահը կրկին պարզաբանել է, որ չի ասել, թե կարեւոր չէ, ասել է, որ տհաճ է, քանի որ իրեն թվում էր, որ դրա բացատրության կարիքը չպետք է լիներ՝ իր կենսագրությունից ելնելով։ Եթե ես փախչող մարդ լինեի, այդ կենսագրությունը չէի ունենա երբեք, շեշտել է  Ռոբերտ Քոչարյանը։

Հաշվի առնելով երեկ տեղի ունեցած իրավական եւ քաղաքական «բեսպրեդելը» ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստը եւ հենց հիմա լքում է նիստերի դահլիճը, Ազգային Ժողովի նիստի սկզբում հայտարարել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Չնայած դրան,  ԲՀԿ-ն հանդես է գալու երկու նախաձեռնությամբ, տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Կոչ ենք անում «Լուսավոր Հայաստանին» միանալ գործընթացին, որպեսզի մենք ունենանք բավարար չափով ստորագրություններ թե քննիչ հանձնաժողով ստեղծելու, թե Սահմանադրական դատարան դիմելու համար, ասել է Իվետա Տոնոյանը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտնել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը իրենց խմբակցությունն է շրջանառւթյան մեջ դրել դեռեւս մեկ ամիս առաջ:

Ուզում եմ ցավով արձանագրել, որ կան դեռեւս մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաներին վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով, երեկոյան հարցուպատասխանի ժամին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ակնարկելով պաշտպանության նախարարի մասին հեգնանքով արտահայտված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։

Եվս մեկ այդպիսի տաքսի եւ նորից շնորհակալություն,  Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ վարորդի մեկուսացված հատվածով տաքսու լուսանկար հրապարակել: Նա կրկին ընդգծել է, որ վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», հարեւանների շփումները՝ հակահամաճարակային կանոնների խախտմամբ:

Երկու տասնյակից ավելի ոստիկաններ այսօր խստացված ծառայություն են իրականացրել Էջմիածին–Երեւան մայրուղու՝ իրենց անցակետի մոտ։ Իրավապահներից մեկը NEWS.am-ին հայտնել է, որ ստուգում են մարդկանց  անձը հաստատող փաստաթղթերի եւ դիմակների առկայությունը։ Ի դեպ,  խիստ ռեժիմով ստուգվում են միայն Երեւան եկող  մեքենաները, ինչը մեծ խցանում էր առաջացրել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.94 դամով ու կազմել 480.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.77 դրամով  ու կազմել  539.51 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.96 դրամով  ու կազմել  602.09 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.88 դրամ։

Հունիսի 18-ին Հայաստանի մարզերի մեծ մասում եւ մայրաքաղաքում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Երեւանում առաջիկա գիշերը կլինի  +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ