News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի վերելքը արմատապես փոխում է ուժերի համաշխարհային հավասարակշռությունը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքերով՝ Չինաստանը շուտով կունենա աշխարհի ամենամեծ տնտեսությունը, նրանք արդեն ունեն պաշտպանության երկրորդ ամենամեծ բյուջեն, երկիրը մեծ ներդրումներ է կատարում նոր հեռահար մշակումների համար՝ հրթիռներում, որոնք կարող են հարվածել Եվրոպայում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին: «Չինաստանը նաեւ արդիականացնում է իր միջուկային զինանոցը: Նկատեք, ես չեմ ասում, որ ՆԱՏՕ-ն կուղեւորվի Հարավ-Չինական ծով, այլ որ Չինաստանն ինքն է մեզ մոտենում սպառազինություններ իր համակարգերով: Իսկ երկրի ներկայությունն ընդլայնելով կիբեռտարածքում, մենք բոլորս հայտնվում ենք թիրախում՝ եւ Արկտիկայում, եւ Աֆրիկայում: Միաժամանակ, Չինաստանը ակտիվորեն զարգացնում է իր եվրոպական ենթակառուցվածքը: Մենք ՆԱՏՕ-ում պետք է արձագանքենք դրան: Եվ այստեղ չափազանց կարեւոր է, որ Հյուսիսային Ամերիկան եւ Եվրոպան մնան միասնական, քանի որ միասին մենք աշխարհում ռազմական եւ տնտեսական հզորության կեսն ենք կազմում: Այսպիսով Չինաստանում այդպիսի աճի պայմաններում Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի գործընկերությունը, տրանսատլանտյան գործընկերությունն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու չի ընդլայնել իր ներկայությունը Արեւելյան Ասիայում, Սթոլթենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանային դաշինք է, եւ «մեր պարտականությունն է պաշտպանել այն, ինչ մենք անվանում ենք Հյուսիսատլանտյան տարածաշրջան` Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան»: «Բայց մեզ պետք է գլոբալ մոտեցում։ Մենք, իհարկե, պետք է լիովին հասկանանք Չինաստանում նման վերելքի հետեւանքները: Իհարկե, ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ներկա են Հարավ-Չինական ծովում՝ դա եւ ԱՄՆ-ն է, եւ Մեծ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, որն ունի Խաղաղ օվկիանոսի տարածքներ: Ինչպես տեսնում եք, մեր որոշ գործընկերներ արդեն աշխատում են այնտեղ: Սակայն դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, եւ մենք չենք գլխավորում այն։ Կարծում եմ, որ այս մոտեցումը բխում է ընդհանուր շահերից: Մեզ պետք է հարմարվել փոփոխվող ենթատեքստին, մեր ներկայությանը Եվրոպայում, որպեսզի կարողանանք համակարգված ձեւով արձագանքել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ