News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Իշխանությունը շարունակում է տեղեկատվական լկտի գրոհները։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որ ԲՀԿ–ականներն իրենց կուսակցության անդամատոմսերը գետն են նետել։

«Սա նորմալ կոնտեքստի մեջ է մտնում, ընդ որում գիտեք՝ այն գրքերը որով աշխատում են, այն ցուցումները, որ իրենք ստանում են այնքան կանխատեսելի էին, որ մեկնաբանելու թեմա էլ չկա։ Սա կոշտ վարկաբեկման տրամաբանության մեջ է, որն այսօր իշխանություններն իրականացնում են, որովհետեւ տարբերակ չունեն եւ պետք է ինչ որ մի ձեւ քողարկեն քաղաքական հետապնդումները»,– ասաց նա։

Լրագրողի հարցին, այս օրերին եղե՞լ են մարդիկ, որ ԲՀԿ անդամակցությունից հրաժարվել են, Աբովյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ. ասեմ ավելին, միայն այս օրերի ընթացքում 4000–ից ավելի մարդ դիմել է, որ ընդգրկվի ԲՀԿ–ում։ Մարդիկ զանգում են, դիմում են, գալիս են, փորձում են ինչ որ մի ձեւ աջակցել, որովհետեւ այն ինչ այսօր կատարվում է ԲՀԿ–ի շուրջ, դա ոչ միայն նեղ կուսակցական կամ պարոն Ծառուկյանին վերաբերվող խնդիր է, դա պետական խնդիր է, որովհետեւ այն ճանապարհը, որ այսօր ընտրել է իշխանությունը տանում են ոչ թե դեպի անդունդ, այլ տանում են դեպի կոլապս։ Եթե մենք նախկինում ունեինք տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում տարբեր խնդիրներ, ապա այսօր մենք ակնհայտ ունենք քաղաքական ճգնաժամ եւ միակ մեղավորը իշխանություններն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ