News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղղաթիռի օդաչուն, որի կործանման հետեւանքով զոհվել էին բասկետբոլիստ Քոբի Բրայանթը, նրա դուստրը եւ եւս 7 մարդ, կարող էր ապակողմնորոշվել մառախուղի պատճառով: Այսպիսի մանրամասներ է ներկայացրել Reuters-ը՝ վկայակոչելով Տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհրդի (NTSB) զեկույցը:

Փաստաթղթում է նշվում է, որ օդաչու Արա Զոբայանը աղետից կարճ ժամանակ առաջ կարգավարներին ասել է, որ ուղղաթիռը բարձրություն է հավաքում, չնայած իրականում այն իջնում եր: Զեկույցում նշված է, որ օդաչուն կարող էր շփոթվել, քանի որ երկինքը եւ շրջակայքի համայնապատկերը չէր տեսնում, ինչի պատճառով կարող էր առաջանալ «տարածական ապակողմնորոշում»: NTSB-ն, սակայն, դեռեւս չի թողարկել աղետի տվյալների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Բրայանթը զոհվել է հունվարի 26-ին անձնական ուղղաթիռի կործանման հետեւանքով: Նա 13-ամյա դստեր՝ Ջիանայի հետ ուղեւորովում էր պատանեկան բասկետբոլային հանդիպմանը: Ինը ուղեւորներից ոչ մեկը ողջ չէր մնացել: Բրայանթը թռիչք էր իրականացնում Sikorsky S-76B ուղղաթիռով, որն աշխարհում ամենաանվտանգներից մեկն է համարվում: Այդ ժամանակ տեղանքի վրա խիտ մառախուղ էր գոյացել: Island Express ուղղաթիռային ընկերությունը, որի ուղղաթիռն էր կործանվել, հրաժարվել է ստանձնել աղետի պատասխանատվությունը: Ընկերության փաստաբանները նշել են, որ աղետի պատճառը անկանխատեսելի հանգամանքներն էին, որոնք չէին կարող կանխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ