News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան նախատեսում է ավելի շատ ժամանակավոր ռազմական բազաներ ստեղծել Հյուսիսային Իրաքում քուրդ ապստամբների վրա հարձակումներից հետո, Reuters գործակալությանը հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հայտարարելով, որ այդ ջանքերը «կապահովեն եզրագծի անվտանգությունը»:

Անկարան երկու օպերացիա է նախաձեռնել Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ ի պատասխան իբր, իր իսկ խոսքերով, ավելի հաճախացած քրդական հարձակումներին երկրների միջեւ սահմանի երկայնքով թուրքական բանակի հենակետերի վրա:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրքական զորքերը  F-16 ինքնաթիռների, անօդաչու սարքերի եւ գաուբիցների կիրառմամբ հարված են հասցրել ՔԱԿ-ի ավելի քան 500 թիրախներին Հաֆթանինի շրջանում «Վագրի ճանկ» օպերացիայի շրջանակներում:

Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ցանկացել էր անանուն մնալ, ասել է, որ Անկարան օպերացիաները սկսել է Իրաքի իշխանությունների հետ բանակցություններից հետո՝ «սահմանը զինյալներից ազատելու եւ ՔԱԿ-ի ուժերը, երթուղիներն ու նյութատեխնիկական հնարավորությունները թիրախավորելու համար»:

Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրեին հայտարարել էին, որ Թուրքիայի եւ Իրանի ռազմական միջամտությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը:

Երեքշաբթի Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը հայտարարել էր, որ իրեն կանչել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն թուրքական օպերացիայի կապակցությամբ: Սակայն բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Անկարայի ջանքերը կշարունակվեն: «Օպերացիայի տեւողություն հասկացություն գոյություն չունի. այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի, քանի դեռ չի հասել իր նպատակին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջո Բայդենը հասկանում է քրդական հարցն ավելի լավ, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ
«ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում Բայդենի ընտրումն ու Թրամփի նախագահության ավարտը Իրաքում եւ Սիրիայում լավատեսություն է սերմանել քրդերի մեջ այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն կփոխի իր դիրքորոշումը քրդերի նկատմամբ»,-ասել է Ռոմանոն...
Շվեդիայի արտգործնախարարը դիվանագիտորեն տեղն է դրել Չավուշօղլուին
Դա նուրբ քողարկված հղում էր Թուրքիայի քննադատվող գործունեւությանը խոսքի ազատության ոլորտում, այդ թվում` բազմաթիվ լրագրողների եւ քրդամետ քաղաքական գործիչների ձերբակալություններին...
Ստեփանակերտ. Անկարան եւ Բաքուն վտանգավոր սադրանք են նախապատրաստում
«Փաստացի այժմ տեղեկատվական հրետանային պատրաստություն է ընթանում...
Լավրով. ԱՄՆ գործողությունները Անդրեփրատում պայթյունավտանգություն են ստեղծում քրդական խնդրի շուրջ
«Նրանք հեռու են, նրանց դա առանձնապես չի հուզում, բայց հետեւանքները տարածաշրջանի համար կարող են աղետալի լինել, եթե նրանք այստեղ խթանեն անջատողականության այս միտումները...
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 քրդամետ քաղաքական գործիչների եւ ակտիվիստների
Գազիանթեփ հարավարեւելյան նահանգում գործողության ժամանակ ահաբեկչության մեղադրանքով…
Բաղդադը պահանջել է, որ Անկարան անհապաղ դադարեցնի հյուսիսային Իրաքի ռմբակոծությունները եւ զորքերը դուրս բերի
Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռմբակոծությունները եւ իր ուժերը դուրս բերի Իրաքի տարածքից․․․