News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համավարակի հետ կապված՝ հնագիտական աշխատանքների կազմակերպման հարցում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, եւ եթե սեմինարներն ու հանդիպումները հաջողվում է հեռակա կազմակերպել, միջազգային գործընկերների հետ համատեղ պեղումների աշխատանքները տուժում են: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ տարեկան մոտ 30 դաշտային աշխատանքներից 14-15-ը իրականացվում են արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ, եւ նման աշխատանքները հետաձգվել են գոնե մինչեւ օգոստոս: «Այժմ աշխատում ենք գիտական հոդվածների եւ երկար տարիների ընթացքում իրականացված պեղումների ու հետազոտությունների վերլուծության վրա: Բացի այդ, մշակվում են միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության նախագծեր, եւ դրանցից երկուսի համար, որոնք արժեն մի քանի հարյուր հազար դոլար, արդեն հայտեր են ներկայացվել: Մեկ ծրագիր ունի հնագիտական եւ կենսաբանական ուղղություն, իսկ մյուսը կապված է հուշարձանների վիրտուալ թանգարանի ստեղծման հետ»,- նշեց նա:

Ավետիսյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ երեք դիմում է ներկայացվել Հայաստանի կառավարություն՝ իրենց ուժերով պեղումներ կատարելու համար՝ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր պահանջների պահպանումով: «Դրանցից մեկը վերաբերում է Արտաշատում աշխատանքներին, որը եղանակային պայմանների պատճառով կարող է իրականացվել աշնանը կամ գարնանը: Տարվա ընթացքում նախատեսվում է ներկայացնել եւս յոթ հայտ»,- պարզաբանեց գիտնականը:

Նրա խոսքերով՝ այս տարի ծրագրվում էր լրացուցիչ պեղումներ կատարել Արտանիշում՝ Սեւանա լճից ոչ հեռու, որտեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 6-7-րդ դարերից մարդկանց հավաքական թաղման վայրեր: «Ծրագրվում են նաեւ աշխատանքներ իրականացնել Դվինի պեղումների վայրի տարածքում պատմամշակութային արգելոց ստեղծելու ուղղությամբ: Բացի այդ, կառավարությունը միջոցներ է հատկացրել Ագարակում տարածքի բարեկարգման համար, որը պետք է դառնա գրավիչ վայր զբոսաշրջիկների համար: Ակնկալվում է, որ աշխատանքների համար տենդերը կհայտարարվի այս շաբաթ»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ