News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցելու որոշման ներածական մասում պետք է նշված լինի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, դատավոր Ազարյանի եւ նրա ներկայաուցչի անունը, սակայն ներկայացուցչի անունը չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, ԲԴԽ նիստին ասաց Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ինչո՞ւ չկա, ինչու եք օրենքը խախտում»,- Բադասյանին հարցրեց Աթանեսյանին։

«Ես ցավում եմ՝ աններելի սխալի համար ներողություն եմ խնդրում։ Մեր հաջորդ միջնորդություններին խոսք եմ տալիս, որ այդ ոճով կկազմենք»,- պատասխանեց Բադասյանը։

Աթանեսյանի հարցին՝ այդ որոշման մեջ դատավոր Ազարյանն ինչպե՞ս պետք է հասկանա, թե ո՞ր արարքն է իրեն մեղսագրվում եւ կոնկրետ վարքագծի ո՞ր կանոնն է խախտվել, նախարար Բադասյանն ասաց. «Միջնորդության մեջ, մասնավորապես, 2-րդ էջում նշվում է մի քանի հանգամանքի մասին, մասնավորապես, բոլորն ընդգծված է։ Որպես ներկայացված հաղորդմամբ՝ նշվում է, որ դատավորը սկսել է վիրավորական արտահայտություններ անել, մասնավորապես, որ դատավոր հույս ուներ, որ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին»։

Աթանեսյանը նշեց, որ Բադասյանի ներկայացված միջնորդության մեջ միայն մի հատվածն է ԱՆ-ի դիրքորոշումը. «Միակ բանը սա է, որը, կոպիտ ասած, ձերն է։ Ուսումնասիրելով ներկայացված հաղորդումը, գտնում եմ, որ տվյալ դեպքում առկա է կարգապահական վարույթ հարուցելու առիթը։ Հիմա կրկնում եմ հարցս, հիմա պարոն Ազարյանն ինչպե՞ս պետք է հասկանա, թե ինչ է խախտել եւ կոնկրետ ո՞ր գործողությունից»։

Բադասյանը նշեց, որ դեռ իրենք կհասցնեն իրավական դիրքորոշում ներկայացնել։

Տպել
Ամենաշատ