News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 92 տարեկանում մահացել է նախագահ Ջոն Քենեդիի կրտսեր քույրը՝ Ջին Քենեդի Սմիթը: Նա մահացել է Մանհեթենի իր տանը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով նրա դստերը՝ Քիմին:

90-ականներին Սմիթը եղել է նախագահ Բիլ Քլինթոնի ներկայացուցիչը Դուբլինում եւ կարեւոր դեր է խաղացել Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ կարգավորմանը: 1998 թվականին Իռլանդիայի նախագահ Մերի Մաքելսիը նրան Իռլանդիայի քաղաքացիություն է շնորհել, իսկ 2011 թվականին Քենեդի Սմիթը ներառվել է իռլանդաամերիկյան Փառքի սրահի կազմում:

Ջին Քենեդին 1956 թվականին ամուսնացել է Քենեդու կլանի ֆինանսական խորհրդատու եւ Ջոն եւ Ռոբերտ Քենեդիների նախընտրական քարոզարշավի կազմակերպիչ Սթիվեն Սմիթի հետ: ABC News-ը հիշեցնում է, որ նա քիչ էր գրավում ԶԼՄ-ների ուշադրությունը՝ ի տարբերություն նրա մյուս եղբայրների ու քույրերի: 2016 թվականին նա հրապարակել է "The Nine of Us" ("Մենք 9-ն ենք ") հիշողությունները, որոնցում գրել է, որ իր մանկությունն ամենասովորականն էր:

Դեմոկրատ քաղաքական գործիչ, SEC-ի ղեկավար, ԱՄՆ Ծովային հանձնաժողովի ղեկավար, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Ջոզեֆ Քենեդի-ավագը եւ Բոստոնի առաջին քաղաքապետի դուստր Ռոզա Ֆիցջերալդն ունեին 9 երեխա:

Ավագ որդին՝ Ջոզեֆ Քենեդի-կրտսերը, մահացել է պատերազմի ժամանակ: Քեթլին Քենեդին մահացել է 1948 թվականին Ֆրանսիայում ավիավթարի ժամանակ: Նախագահ Ջոն Քենեդիին սպանել են 1963 թվականին, սենատոր եւ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին մահացել է 1968 թվականին:

Ռոզմարի Քենեդին, ով 23 տարեկանից տառապում էր նախաճակատային լոբոտոմիայով, մնաց 4 տարեկան երեխայի մակարդակին: Նա մահացել է 2005 թվականին: 2006 թվականին մահացել է Պատրիցիա Հելեն Քենեդի Լոուֆորդը՝ կինոդերասանուհի, մեցենատ եւ գրականագիտության հանձնաժողովի համահիմնադիր:

2009-ին մահացել է Յունիս Քենեդի Շրայվերը՝ քաղաքական եւ հասարակական ակտիվիստ, մտավոր հետամնացությամբ տառապող երեխաների համար օլիմպիական միջազգային խաղերի հիմնադիր: Յունիսի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ:

2009-ին մահացել է Էդվարդ Քենեդին, ով 47 տարի եղել է Մասաչուսեթսից սենատոր: Նա Ջոզեֆ Քենեդի-ավագի երեխաներից ամենափոքրն էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ