News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունիսի լույս 16-ի գիշերը, ժամը  3.45-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են Ազատության պողոտայի թիվ 6 հասցեում տեղադրված վճարային տերմինալն ու փորձել գողություն անել։ Օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելուն զուգահեռ ահազանգը փոխանցվեց տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկաններին։

Նրանք  դեպքի վայր հասած քրեական հետախույզների հետ կասկածվողին հայտնաբերեցին հենց Ազատության պողոտայում ու բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագայում պարզվեց, որ Սարի թաղի բնակիչ, 27-ամյա երիտասարդը «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանել է դեպքի վայրի մոտակայքում։ Առանց համարանիշերի X5-ը տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ