News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սպառնացել է լրատվամիջոցին` կես ժամ ժամանակ տալով նյութը հեռացնելու համար:  Աժ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով լրատվականներից մեկի հոդվածին ասել է. «Կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին․ կամ շատ արագ նյութը հեռացնում եք, կամ՝ վերնագիրը փոխում»:

Լրատվականների վրա ԱԺ-ում հարձակումն այսքանով չի ավարտվել։ Լրատվականներին մեղադրանքներ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը լրատվական դաշտում աշխատելու մեծ փորձ ունի, իսկ հիմա իր նախկին գործընկերներին մեղադրում է այս կամ այն կետից ֆինանսավորվելու մեջ։

Պատգամավորների մեղադրանքներին միացել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանն ու Հակոբ Արշակյանը չեն գիտակցում, որ լրատվականների հետ նման ոճով խոսելն անթույլատրելի է։ Ստիպված ենք բարձրաստիճան պաշտոնյաներին հիշեցնել, որ իրենք ԱԺ պատգամավոր և նախարար են ու լրատվականների հետ խոսելիս պետք է պահպանեն բարեկրթության սահմանները և չփորձեն միջամտել խմբագրության աշխատանքներին։

Վերնագրի հետ անհամաձայնությունը Մխիթար Հայրապետյանը կամ մեկ այլ պետպաշտոնյա, իհարկե, կարող են նշել, բայց այդ տոնով խոսելը խոսքի ազատության սահմանափակման ուղիղ սպառնալիք է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչներին 30 րոպեների ընթացքում վերաձևակերպել մտքերը և բարձրաստիճան պաշտոնյաներին վայել բառապաշարով արտահայտվել:

«Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սպառնացել է լրատվամիջոցին` կես ժամ ժամանակ տալով նյութը հեռացնելու...

Опубликовано Media Advocate/ Մեդիա Պաշտպան Четверг, 18 июня 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ