News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական թեման Մինսկում, որը նախագահական ընտրությունների է պատրաստվում, այսօր ավելի ակտուալ է, քան երբեւէ: Գագիկ Ծառուկյանը Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոյի ընկերն է, իսկ վերջինիս դեմ, ինչպես հայտնի է, այս օրերին Բելառուսում պիկետներ են տեղի ունենում, բողոքի ակցիաներ եւ ստորագրահավաք՝ նախագահ Լուկաշենկոյի մրցակիցների, նախագահի այլընտրանքային թեկնածուների օգտին:

Քաղաքացիական ակցիաների մասնակիցներն ուշադիր հետեւում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ ոգեւորված են Հայաստանում նրա դեմ սկսված քրեական հետապնդումների փաստով: Ֆեյսբուքյան ակտիվիստներն ու բլոգերներն իրենց էջերում պատմում են, թե ով է Ծառուկյանը, ինչ կապ ունի Բելառուսի նախագահի հետ: Ծառուկյանը ներկայացվում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, կազինոների, խաղային ու զվարճության կենտրոնների տեր, որը Լուկաշենկոյի մտերիմ ընկերն է:

Հայ - բելառուսական առնչությունների մասին ահա թե ինչ է գրում ակտիվիստ, նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի համակիրներից հոգեբան Նատալյա Կնիգան. «Բելառուսի դեսպանատունը Հայաստանում գտնվում է Առինջ գյուղում, Ծառուկյանի դղյակի մոտակայքում: 2013 թվականի սեպտեմբերին Ծառուկյանը պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության բելառուսական շքանշանով, իսկ 2016 թվականին նա նախագահ Լուկաշենկոյին նվիրել է առյուծի չորս սպիտակ կորյուններ: 2012 թվականին Երեւանի կոնյակի գործարանը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, եւ Մինսկում «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը հիմնել են «Արմյանսկի ստանդարտ» ԲԲԸ-ն: Ծառուկյանին անվանում են Լուկաշենկոյի ֆինանսների լվացքատունը»:

Տարածվում են ծայրահեղական տեսակետներ, տուրք է տրվում դավադրությունների տեսությանը, թե, նկատի ունենալով Լուկաշենկոյի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ լարված հարաբերությունները եւ այն, որ Մինսկը կարող է փորձել Ծառուկյանի միջոցով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, հայկական հատուկ ծառայություններն արգելափակելու են Լուկաշենկոյի ընտանիքի ֆինանսական տրանզիտները, որոնք իրականացվել են Ծառուկյանի միջոցով:

«Երեւանում կարծում են, որ Մինսկը ոչ ընկերական քայլեր է ձեռնարկում, կազմակերպելով «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին»,- գրում է քաղաքացիական ակտիվիստը: Այս օրերին Մինսկում ակցիաների մասնակիցների ձերբակալություններ են ընթանում: Նրանց անմիջապես դատում են: Հիմնական պատժամիջոցը 15 օրվա կալանքն է: Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին։ 1994 թվականից Բելառուսը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ