News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր տարի հունիսի 20-ին համաշխարհային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թվականին:

Փախստականները եւ հարկադիր տեղահանվածները սահմանվում են որպես անձինք, ովքեր փախել են իրենց երկրներից՝  հիմնավորված վախի պատճառով՝ ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ որոշակի սոցիալական խմբին պատկանելու համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ: Շատերը փախստական ​​են դառնում բնական աղետների կամ տեխնածին աղետների պատճառով:

Այս օրը այն փաստի արձանագրումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Այն նաեւ միջազգային համաձայնագրերի արձանագրումն է, որի վրա հիմնվում է փախստականների պաշտպանությունը, եւ հարգանքի դրսեւորում է ամբողջ աշխարհի փախստականների տոկունության ու խիզախության նկտամամբ:

Աշխարհի բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր մայրերի եւ կանանց կամքի ուժին, ովքեր ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր պայմաններում:

Միջազգային օրենսդրության համաձայն՝ փախստականներն այն մարդիկ են, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկրներ, իրենց հայրենի հողեր՝ հետապնդումների զոհ դառնալու լիովին հիմնավորված վախերի պատճառով:

Ներկայումս մոլորակում գրանցված է մոտ 22.5 միլիոն փախստական ​​եւ 25 միլիոն տեղահանված անձ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ