News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ եւ արհեստավարժ դատավոր: Հետեւաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսեւորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան, ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամով փոխարինած դատավոր Արսեն Նիկողոսյանին ուղղված ֆեյսբուքյան քննադատություններին։

«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:

Հետեւաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:

Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ եւ հմտություններ:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:

Մինչեւ այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:

Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»,- գրել է Զոհրաբյանը:

Տպել
Ամենաշատ