News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մենք վերապահումներ ունենք դատարանի որոշման առնչությամբ, որովհետեւ մեր համոզմամբ, որեւէ խափանման միջոցի անհրաժեշտություն չկար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհանես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է 2 մլրդ դրամ գրավով:

Փաստաբանի խոսքով, այնուամենայնիվ, դատարանն արձանագրել է, որ Քոչարյանը կարող է գտնվել ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է այս պրոցեսում: Նա տեղեկացրեց, որ որոշումը դեռ իրենք չեն ստացել, կստանան 3 օրվա ընթացքում:

«Դատական ակտը ուժի մեջ է եւ գրավը վճարելու դեպքում պարոն Քոչարյանը կլինի ազատության մեջ, բայց դա չի սահմանափակում այդ դատական ակտը բողոքարկելու իրավունքը»,- ընդգծեց պաշտպանը: Խուդոյանն ընդգծեց, որ դեռեւս մեկ տարի առաջ դատարանների կողմից, այդ թվում Աննա Դանիբեկյանի եւ Արսեն Նիկողոսյանի կողմից Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է ճանաչվել. «Ցավոք դատավարական ընթացակարգերի անկատարությունը թույլ չի տվել անհապաղ վերացնել այդ խախտումը եւ արդեն մեկ տարի նրա իրավունքները սահմանափակված են: Դա պետք է վերացնի դատավոր Աննա Դանիբեկյանը: Նույնը վերաբերում է նաեւ նրա ընտանիքի անդամներին»,-ասաց նա:

Պաշտպանը չբացառեց, որ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ