News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես եւ իմ գործընկերները շատ ենք խոսել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին: Վենետիկ հանձնաժողովը ծանոթանալով 300.1 հոդվածի այդ դրույթներին՝ «փաստացի վերացնել», «իրավական համակարգում դադարեցնել», արձանագրել է, որ դրանք այն աստիճանի անորոշ են, որ նույնիսկ միգուցե թարգմանության խնդիր կա, որ այդ հարցերն այդպես են ձեւակերպված եւ առհասարակ դրանց չի անդրադարձել: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրել է ընդհուպ մինչեւ Կորեայում առկա փորձը եւ եկել է եզրահանգման, որ առհասարակ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները պարտադիր իրենց մեջ ունենում են բռնության կամ բռնության սպառնալիքի տարր: 300.1 հոդվածում մենք չունենք այդպիսի ձեւակերպումներ, ունենք «փաստացի վերացում», որը ոչ միայն մեզ համար է անհասականալի, այլեւ Վենետիկի հանձնաժողովի 4 փորձագետների կարծիքով, թարգմանության թվացյալ խնդիր է:

Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ «սահմանադրական կարգի տապալումը» այնպիսի ձեւակերպմամբ, որը կա ՀՀ-ում, բառացի եմ նշում՝ «նմանը չկա միջազգային փորձում»:

Վենետիկի հանձնաժողովը իր եզրափակիչ հատվածում արձանագրել է եւս մի շատ կարեւոր բան, որ երբ նման տեսակի լայն մեկնաբանման հոդվածներ են լինում, դրանք պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ նման ռիսկեր պարունակելիս դրանց պետք է մեկնաբանվեն նեղ ձեւով՝ հօգուտ անձի իրավունքների:

Իմ կարծիքը հետեւյալն է. 300.1-ի ձեւակերպումն այնպիսին է, որ այն հնարավորություն չի տալիս նեղ մեկնաբանելու: Իսկ այդպիսի մեկնաբանություն չտալով խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը»,-ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունները միջազգային փորձում բռնության կամ բռնության սպառնալիքի ձեւով են. «Հայաստանն օգտագործել է «փաստացի վերացնել» ձեւակերպումը, որի մեջ կարելի է տեսնել ամեն ինչ: Հենց դրանով խախտել է որոշակիությունը: Առհասարակ սահմանադրական կարգն անորոշ հասկացություն է, բայց անորոշությունը զսպվում է արարքի էլեմենտով, այն է՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, որը այն դարձնում է որոշակի»,-ասաց Վարդեւանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ