News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Քանի որ ՍԴ-ն ստացել է ՄԻԵԴ-ի եւ Վանետեիկի հանձնաժողովի կարծիքները, դա նշանակում է, որ վարույթը Հայաստանի ՍԴ-ում վերսկսվելու է: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց. «Ոչ միայն Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, որ այդ եզրույթը մեզ հասկանալի չէ, հավանաբար թարգմանական սխալ է, մեր բոլոր ատյաններում դատական գործընթացների ընթացքում խնդրել ենք որեւ դատախազի, դատավորի, եթե մենք սխալ ենք, մեկնաբանել, թե դա ինչ է նշանակում: Առ այսօր որեւէ պաշտոնատար անձ չի կարողացել դա անել: Խոսքը հոդվածի սահմանման մասին, որտեղ նշվում է «Սահմանադրության այսինչ նորմերը փաստացի դադարեցնելը»: մեկնաբանությունը հետեւյալն է՝ Սահմանադրության 1-6 հոդվածների խախտումը ենթադրում է դրանց տապալում: Սակայն այդ մեկնաբանությունը չի կարող համարվել պատշաճ, որովհետեւ ցանկացած պաշտոնյա եթե լիազորությունների չարաշահում կատարի, նա խախտում է այդ հոդվածներից մեկը»,-ընդգծեց Խուդոոյանը:

Հարցին, թե եթե ՍԴ որոշում կայացնի հօգուտ Քոչարյանի, դա դատարանի համար ունենալու է խորհրդատվական բնո՞ւյթ, Խուդոյանը պատասխանեց. «Քանի որ մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն, չենք կարող նաեւ գնահատական տալ: Եթե ՍԴ-ն ճանաչի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող, քրեական գործը անհպաղ ենթակա է կարճման: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է այնպիսի սկզբունքներ, որոնց կիրառումը ՍԴ կողմից կարող է հանգեցնել հոդվածի հակասահմանադրական ճանաչելու»:

Իրհերթին Արամ Վարդեւանյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ միջազգային փորձից ելնելով ինքնին սահմանադրական տապալում հոդվածի տապալում հոդվածի տիրույթում չի կարող գտնվել Սահմանադրության պարզապես խախտումը: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Սահմանադրության խախտումը չի կարող համարվել ինքնին սահմանադրական կարգի տապալում:  Քրեական օրենսգրիք հետ կապված ՍԴ որոշումները հենց ՍԴ մասին օրենքով ունեն ուրիշ ռեժիմ: Այդ դեպքում դա լինում է մեխանիկորեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ