News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը եւ եւս 19 աշխատակիցներ այս պահին մեկուսացված են, նրանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ընդհանուր առմամբ մինչ օրս 90 նման դեպք է եղել, սակայն նրանցից 70–ն արդեն ապաքինվել եւ վերադարձել են աշխատանքի։ Բոլորը ժամկետները պահել են, մեկուսացված են եղել, որեւէ վտանգ չկա այլ աշխատողների համար։ Տնօրենի մոտ երեկ է հաստատվել վիրուսը, այս պահին նա մեկուսացված է, վիճակը նորմալ է, երբ երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական լինի, նոր կվերադառնա աշխատանքի։ Բուժաշխատողներից ովքեր ունեին ինքնամեկուսացման հնարավորություն, ինքնամեկուսացված են, սակայն մենք համալսարանական հիվանդանոցում ունենք առանձնացված հատուկ տարածք, որ աշխատակիցները չունեն մեկուսացման համար համապատասխան պայմաններ, մեկուսացվում են այնտեղ»։

Շուշան Դանիելյանն ընդգծեց, որ որեւէ խնդիր չկա քաղաքացիներին սպասարկելու առումով, բոլոր կանոնները հիվանդանոցում պահպանված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ